Չինաստանի Գուայչժոու նահանգում վերջին մի քանի օրերին ուժգին քամուց ու կարկուտից տուժել է ավելի քան 130 հազար մարդ՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Աղետի գոտում է հայտնվել նահանգի վարչական կենտրոնը՝ Գույան քաղաքը, ինչպես նաև Բիցզե, Տունժեն քաղաքները:
Ավելի քան 500 մարդ ժամանակավորապես տարհանվել են դեպի մոտակա բնակավայրեր:
Կարկուտով ու ուժեղ քամով ուղեկցված անձրևների հետևանքով ապրիլի 16-17-ին փլուզվել էին մոտ 1200 բնակելիներ, ջրով ողողվել ավելի քան 7 հազար հա գյուղատնտեսական տարածք:
Վնասը գնահատվում է 5.1 մլն դոլար:











































