Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն AS-ի հետ զրույցում նշել է, որ ուշադրություն չի դարձնում իր հասցեին հնչեցվող քննադատություններին:
Հիշեցնենք, որ ուելսցի խաղացողը «Բարսելոնա»-ի հետ արքայական գավաթի եզրափակչում խփեց իր թիմի երկրորդ գոլը (2:1):
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են խոսում իմ մասին: Ինձ համար ավելի կարևոր է կենտրոնանալ խաղի վրա և խուսափել ճնշումից: Գոհ եմ իմ ելույթներից:
«Բավարիա»-ն շատ հզոր հակառակորդ է: Մեզ համար կարևոր է չկորցնել զգոնությունը վերջին հաջողությունից հետո»,- հայտարարել է Բեյլը:





































