Հաջորդ շաբաթվա վերջին հրավիրվելիք մամլո ասուլիսի ժամանակ դեռևս ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կհայտարարի ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու, ինչպես նաև իր՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը լքելու մասին, եթե, իհարկե, մինչև այդ ՀՀԿ-ն` ի դեմս Սերժ Սարգսյանի, չավելացնի ՕԵԿ-ի ներգրավվածությունն իշխանության մեջ: Թե ո՞վ կփոխարինի Արթուր Բաղդասարյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնում, այս պահին հայտնի չէ:
Սակայն Yerkir.am-ին հայտնի է դարձել, թե ուր կգնա Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ-ից հետո: Ըստ մեր աղբյուրների` նա կնշանակվի ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: Սա էլ, իհարկե, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա սկզբին Երևանում Նիկոլայ Բորդյուժան և Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու վերաբերյալ հուշագիր կնքեցին:
Մանրամասները` yerkir.am կայքում










































