Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Նիկոլ Փաշինյանն այցելել է թիվ 71 դպրոց և աղաղակող փաստեր արձանագրել. Facebook

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երեկ այցելեցի Երևանի՝ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, և  արձանագրեցի հետեւյալ աղաղակող փաստերը.

1. Ս/թ ապրիլի 10-ին դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը ստորագրել է հրաման հետեւյալ բովանդակությամբ. «2014թ. ապրիլի 9-ի դրությամբ 6Բ-րդ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6Բ-րդ դասարանը համարել փակված»:

2. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում ասվում է. «…պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Գ. Դեմիրյանը չկարողացավ պատասխանել իմ հարցին, թե ո՞ր օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է իրեն վերապահված դասարանը փակված համարելու լիազորություն: Այս հարցի պատասխանը չուներ նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

3. Վերը նշված հրամանի ստորագրման հետեւանքով կոպտորեն ոտնահարվել են 6Բ դասարանում մնացած միակ աշակերտ Հարություն Ղազարյանի իրավունքները: Գայանե Դեմիրյանին ուղիղ հարցրի, թե արդյոք այդ հրամանի ստորագրումից հետո Հարություն Ղազարյանը համարվում է թիվ 71 դպրոցի աշակերտ: Նա միանշանակ դրական պատասխան տվեց: Այդ դեպքում ո՞ր դասարանի աշակերտ է Հարությունը. այս հարցին տիկին Դեմիրյանը չուներ պատասխան: Հաջորդ հարցին, որ եթե Հարությունը վաղը առավոտյան ժամը 8.30-ին ներկայանա դպրոց, ո՞ր դասարանում պետք է կրթություն ստանա, Դեմիրյանը նույնպես պատասխան չուներ (վերջին տասն օրերին Հարությունը դպրոց չի հաճախում՝ առողջական խնդրի պատճառով):

4. Գայանե Դեմիրյանը ավելի հեռուն է գնացել՝ Հարություն Ղազարյանի ծնողներից անուղղակի ձեւով պահանջելով նրան հանել թիվ 71 դպրոցից: Վերը նշված հրամանի ստորագրումից հետո տնօրիությունը ծանուցում է ուղարկել Ղազարյաններին, որտեղ նրանց տեղեկացրել է, թե 6Բ դասարանը, որտեղ սովորում էր Հարությունը, փակված է, իսկ 6Ա դասարանը կոմպլեկտավորված է առավելագույն թվով աշակերտներով, այսինքն՝ Հարությունին չեն կարող այդ դասարան տեղափոխել:

Այսպիսով, թիվ 71 դպրոցը, որ Հարությունի ծնողների հետ ունի նրա ուսումնառությունը կազմակերպելու պայմանագիր, հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները 6Բ-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի նկատմամբ: Սա անթույլատրելի, աղաղակող փաստ է, և պետք է արժանանա համապատասխան գնահատականների:

Հ.Գ. Այս թեմային չէի անդրադառնում, հույս ունենալով, որ հանրակրթական համակարգն ի զորու կլինի լուծել իր «ներքին» խնդիրը:

Ստեղծված իրավիճակում սակայն, որպես ԱԺ պատգամավոր պարտավորված եմ համարում դիրքորոշում արտահայտել երեխայի նկատմամբ պետական համակարգի հարուցած ապօրինության մասին: Ընդ որում, ինձ իրավունք չեմ վերապահում գնահատել նախկին համադասարանցի երեխաների ծնողների դիրքորոշումները. այս կամ այն դիրքորոշում ունենալը նրանցից յուրաքանչյուրի անօտարելի իրավունքն է:

Ուղղակիորեն դատապարտում եմ, սակայն, այն փաստը, որ պետական հանրակրթական համակարգը ապօրինության սլաքներն ուղղել է 6-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի դեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում