Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու՝ 40-ամյա գործարար Ալեքսանդրի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ալեքսանդր Յանուկովիչը կասկածվում է փաստաթղթերի կեղծման մեջ: Ուկրաինայի Քրեական օրենսգրքի համաձայն՝ այդ հանցագործության համար նախատեսվում է 2-5 տարվա ազատազրկում:
Հատուկ ծառայությունների տեղեկության համաձայն՝ Յանուկովիչի ավագ որդին իրավապահների տեսադաշտից անհետացել է փետրվարի 23-ից:
Ավելի վաղ Անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել է Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, որը կասկածվում է այս տարվա փետրվարի 18-20-ին ցուցարարների զանգվածային սպանությունների կազմակերպման մեջ:






































