Մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն այսօր արդարացվել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ որոշել է արդարացնել նրան՝ ճանաչելով և հռչակելով Սաղաթելյան անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։









































