Kicker-ի տեղեկությունների համաձայն` Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջին հանդիպմանը:
«Ինձ լավ եմ զգում: Կարծում եմ` կխաղամ «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը»,- ասել է դարպասապահը:
Հիշեցնենք` Գերմանիայի հավաքականի դարպասապահը փոխարինվել էր Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ խաղի ընդմիջմանը, այնուհետև բաց էր թողել Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Կայզերսլաուտերն»-ի դեմ հանդիպումը։
«Ռեալ» – «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:








































