«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի գործակալ Ռոբերտո Լա ֆլորիոն հայտնել է, որ ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ մայիսի 4-ին և մասնակցել «Ինտեր»-ի դեմ հանդիպմանը:
«Կարծում եմ` Ստեֆանն ունի բոլոր շանսերը` մասնակցելու «Ինտեր»-ի դեմ խաղին: Նա հիանալի մարզավիճակում է և շարունակում է ջանասիրաբար մարզվել: Անհամբերությամբ է սպասում խաղադաշտ վերադառնալու հնարավորությանը»,- ասել է Լա Ֆլորիոն:
Հիշեցնենք, որ Էլ Շարավին չի խաղում նախորդ մրցաշրջանի վերջնամասից:








































