Աբխազիայի բույսերի կարանտինի պետական տեսչությունն արգելել է էվկալիպտի արտահանումը հանրապետությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջոցառումը ձեռնարկվել է opelimus վնասատուի զանգվածային տարածման պատճառով:
«Աբխազիայի Հանրապետությունում էվկալիպտի ծառերի համար վտանգավոր կարանտին վնասատուի՝ opelimus-ի զանգվածային տարածման վտանգի հետ կապված, Աբխազիայի բույսերի կարանտինի պետական տեսչությունն արգելում է հանրապետության տարածքից բոլոր տեսակի էվկալիպտների անդրսահմանային տեղաշարժը»,- ասվում է հաղորդագրությունում:
Որքան ժամանակ կգործի արգելքը՝ չի նշվում: