ԱՄՆ-ում տղամարդն ազատազրկման ժամկետի է դատապարտվել, որին ձգտել է հասնել անձամբ: Այս մասին հայտնում է CBS-ը:
Նշվում է, որ բանտից դուրս գալուց հետո 74-ամյա Ուոլթեր Ունբեհաունը ձանձրացել է և անձամբ բանտ վերադառնալու որոշում ընդունել, որը նրա համար հարազատ տուն էր դարձել:
Նա մտել է բանկ, ատրճանակով վախեցրել գանձապահին, գումար վերցրել և գնացել մոտակա մոթելը՝ սպասելով ոստիկաններին:
Դատարանում նա հայտարարել է, որ կարոտել է բանտը և ցանկանում է այնտեղ վեադառնալ: Դատավորը բավարարել է նրա ցանկությունը: Տղամարդուն դատապարտել են 3.5 տարվա ազատազրկման:










































