Tuesday, 30 06 2026
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը

Սա պետությո՞ւն է, թե՞ որբանոց, ինչո՞ւ պետք է պետությունը գրողին փող տա գրելու համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ հայտարարեց դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, ինչը որոշ հրատարակիչների, գրողների շրջանում տարակուսանքի տեղիք տվեց։ Օրինակ՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծում էր, որ նման դրամաշնորհներ պետք չէ տրամադրել, գրողներն ու թարգմանիչներն իրենց հրատարակած գրքերով կարող են գումար վաստակել, ոչ թե սպասել սոցիալական նման աջակցության պետության կողմից։ Ծրագրի դեմ բողոքեց նաև Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանը։

Վերջերս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը մի քանի հարց էինք հղել, որոնցից մեկը վերաբերում էր արտասահմանյան մի շարք հեղինակների գործեր թարգմանելու համար տրամադրվող դրամաշնորհների մրցույթին։ Խնդրել էինք նշել, թե ովքեր են հաղթել մրցույթում, որ գործերն են թարգմանվելու, ովքեր են մրցութային հանձնաժողովի անդամները, ինչ չափանիշներով են որոշել թարգմանիչներին։ ԿԳՄՍ-ից մեզ ներկայացրել են մի երկարաշունչ ցուցակ՝ «2020թ․ «Թարգմանական ծրագրեր և ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն» ծրագրով աջակցություն ստացող անձանց ցանկ» վերտառությամբ։ Այդ ցանկից տեղեկանում ենք, որ թարգմանության հայտերով 1200․0 հազար դրամի աջակցություն է տրամադրվելու Ալեքսանդր Թոփչյանին Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» ֆրանսերենից հայերեն թարգմանելու համար, 1140․0 հազար դրամ տրամադրվել է Նվարդ Վարդանյանին Էմիլ Զոլայի «Նանա» վեպը ֆրանսերենից հայերեն թարգմանելու համար, 1200․0 հազար դրամ՝ Կառա Չոբանյանին Բենիտո Պերես Գալդոսի «Ալմա» վեպը իսպաներենից թարգմանելու համար, 1200․0 հազար դրամ՝ Ռիմա Աբրամովիչին Թեոդոր Շթորմի «Սպիտակ ձիավորը» վեպը գերմաներենից թարգմանելու համար, 1200․0 հազար դրամ՝ Արամ Թոփչյանին «Հին հունական թատերգությունը» հին հունարենից թարգմանելու համար, 1080․0 հազար դրամ՝ Սիրանուշ Փարսադանյանին Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» վիպակը գերմաներենից թարգմանելու համար։ Դրամաշնորհներ են տրամադրվել նաև Շուշանիկ Ավագյանին (1110․0 հազար դրամ՝ «Նանթաքեյթցի Արթուր Գորդոն Փիմի արկածների պատմություն» վեպը անգլերենից թարգմանելու համար), Արթուր Մեսրոպյանին (1200․0 հազար դրամ՝ Մերի Ուոլսթոնքրաֆթ Շեշի «Ֆրանքենսթայն վեպն անգլերենից թարգմանելու համար), Կառլեն Մատինյանին (1200․0 հազար դրամ՝ Յ․Վ․ Գյոթեի «Իտալական ճանապարհորդություն» վեպը գերմաներենից թարգմանելու համար), Հասմիկ Սիմոնյանին (1200․0 հազար դրամ՝ Էմիլի Դիքինսընի պոեզիան անգլերենից թարգմանելու համար), Ռուզան Միրզոյանին (1128․0 հազար դրամ՝ Ժորժ Սանդի «Կոնսուելո» վեպը ֆրանսերենից թարգմանելու համար)։

Հետազոտական հայտերից դրամաշնորհներ են տրամադրվելու Սուրեն Աբրահամյանին (1200․0 հազար դրամ՝ «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգ»-ի համար), Ռուզաննա Բագրատունյանին (1200․0 հազար դրամ՝ «Արցախյան պատերազմի բժիշկներ»-ի համար), Լուսինե Ավետիսյանին (798․0 հազար դրամ՝ «Գենդերային ինքնության ասպեկտը հայկական ժամանակակից գեղարվեստական ֆիլմերում» հայտի համար), Արմեն Ավանեսյանին (1200․0 հազար դրամ՝ «20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի հայ արձակի առանձնահատկությունները» հայտի համար), Արմինե Դանիելյանին (1200․0 հազար դրամ՝ «Կարմիր․ հեքիաթից մինչև շրթներկ» հայտի համար), Աշոտ Ալեքսանյանին (1200․0 հազար դրամ՝ «Համեմատական գրականագիտություն» հայտի համար)։

Ստեղծագործական հայտերից 1200․0 հազար դրամ տրամադրվել է Լուսինե Հովհաննիսյանին «Երևա, երևա, Երևան» պատմվածքների ժողովածուի համար, 1200․0 հազար դրամ՝ Մեսրոպ Հարությունյանին «Սեթ՝ որդի Մկաց Ադամի» վեպի համար, 840․0 հազար դրամ՝ Ռազմիկ Գրիգորյանին «Օրը ցերեկով» պատմվածքների ժողովածուի համար, 1200․0 հազար դրամ՝ Հովհաննես Երանյանի «Տաքսի Երևան» պատմվածքների ժողովածուի համար, 1200․0 հազար դրամ՝ Աննա Դավթյանի «Հաննա» վեպի համար, 1080․0 հազար դրամ՝ Գևորգ Գիլանցին (Ռուդիկ Գևորգյանին) «Անավարտ խճանկար․ «Տվերսկոյ Բուլվարից» մինչև Երևան» գեղարվեստական վավերագրության համար, 1200․0 հազար դրամ՝ Հովհաննես Հովակիմյանին պատմվածքների համար։ Դրամաշնորհներ են տրամադրվել նաև Լուսինե Եղիյանին (1200․0 հազար դրամ՝ բանաստեղծությունների համար), Հուսիկ Արային՝ Ֆելիքս Եղիազարյանին, (840․0 հազար դրամ՝ բանաստեղծությունների համար), Անահիտ Հայրապետյանին (1200․0 հազար դրամ՝ բանաստեղծությունների համար), Գևորգ Կաասին՝ Գևորգ Ղուկասյանին (1200․0 հազար դրամ՝ բանաստեղծությունների համար), Արամ Թարվերդյանին (1200․0 հազար դրամ՝ «Ժամկետանց աստվածներ» բանաստեղծությունների համար), «Հայ գրականությունը թարգմանություններում» հեղինակային թարգմանությունների համար՝ 14071․7 հազար դրամ։

Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատում է, որ պրոցեսը խնդրահարույց է, քանի որ հանձնաժողովը որոշում է, թե ում պետք է տալ դրամաշնորհ, իսկ փոխնախարարը որոշում է, թե ինչքան տալ։

«Ստացվում է, որ փոխնախարարը կամ ֆինանսական վարչության աշխատակիցը կարողանում է վիճարկել հանձնաժողովի որոշումը՝ ստեղծելով արհեստական խոչընդոտ։ Հանձնաժողովը Մանուկ Նիգոյանի պրոյեկտն ընդունում է, ԿԳՄՍ-ի վարչության պետերից մեկը կամ փոխնախարարը որոշում են 13 միլիոն դրամի փոխարեն տալ 300 հազար դրամ, ես չեմ վերցնում, իմ պրոյեկտը տեղի չի ունենում։ Այսինքն՝ իրենք արհեստականորեն գրաքննում են հանձնաժողովի որոշումները և ստեղծում են խոչընդոտ։ Օրինակ՝ մամուլին աջակցելու համար վերջերս որոշ կայքերի պետական բյուջեից գումար են տվել, ուզում եմ հասկանալ, թե ինչի համար են տվել։ Ինչո՞ւ պետք է պետությունը որևէ գրողի փող տա, որ նա գրի։ Ուզում եմ հասկանալ նաև, թե ինչի համար են որոշ պրոյեկտներ ֆինանսավորվում։ Սա պետությո՞ւն է, թե՞ որբանոց։ Մոտ 3,5 մլն դրամ գումար են տալիս մի կայքի, որտեղ գրեթե ոչ մի նյութի չկա, մի գրողի կայք է, որն այնտեղ ինչ-որ բաներ է գրում»,- ասաց Մանուկ Նիգոյանը։

Մեր ճշգրտող հարցին, թե որ կայքի մասին է խոսքը, մեր զրուցակիցն արձագանքեց, թե դրա մասին կհայտարարի առաջիկա մամուլի ասուլիսում։ Ըստ նրա՝ ինքը երբեք առաջնային նպատակ չի համարել իր պրոյեկտների համար պետությունից գումար ստանալը։

«Այդ հանձնաժողովն ի՞նչ սկզբունքով է գնահատում պրոյեկտները, փոխնախարարը ի՞նչ սկզբունքով է որոշում, թե որքան գումար պետք է տալ, ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ պերֆորմանսի համար պետք է տալ մոտ 3 միլիոն դրամ։ Այդ պրոցեսը պետք է վերանայվի»,- ասաց Մանուկ Նիգոյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում