Tuesday, 16 06 2026
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ

Ազատություն է պետք, ոչ թե ազատ գոտի

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության տնօրենն այսօր համաձայնագիր են ստորագրել Զվարթնօց օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, որը ունենալու է գյուղատնտեսական ուղղվածություն: Ազատ տնտեսական գոտին գործարարներին ազատելու է որոշակի հարկատեսակներից, ինչը ենթադրում է ներդրումային գրավչություն և կապիտալի հոսք, ինչպես նաև հայկական գյուղմթերքների արտահանման խթանում:

Սա կարելի է համարել ըստ էության մեր պատասխանը Forbes-ին, սակայն շտապել թերևս պետք չէ: Բանն այն է, որ առաջին հայացքից իսկապես կարևորագույն տնտեսական քայլ դիտվող այդ նախաձեռնությունն իրականում իրենից շատ քիչ բան է ներկայացնելու Հայաստանի հանրային և պետական շահի տեսանկյունից, և ավելի շատ միտված է լինելու օլիգարխիական շահի սպասարկմանը: Բավական է ընդամենը տեսնել, թե ընդհանրապես ովքեր են տնօրինում Հայաստանում գյուղմթերքների արտահանման գործընթացը, ընդհանրապես գյուղատնտեսական արտադրության գործընթացը:

Դրանք մեր բարձրաստիճան պաշտոնյաներն են, մոնոպոլիստները և օլիգոպոլիստները: Շարքային որևէ բիզնեսմեն, որևէ գյուղացի ուղղակի շանս չունի ներթափանցել ազատ տնտեսական գոտի: Ընդ որում, նրան զսպելու այսպես ասած ուժային մեթոդներ էլ պետք չեն: Նա պարզապես ինքնին անկարող է մրցակցել այդ խոշոր կապիտալիստների հետ, որոնք իրենց կուտակածով ուղղակի կխեղդեն ցանկացած ազատ գոտի մտնողի հենց տնտեսապես: Ո՞ւմ համար է գաղտնի, որ գյուղատնտեսությունը Հայաստանում գտնվում է խոշորացման ճանապարհին և խոշոր կապիտալը բոլոր ոլորտները նվաճելով, ներկայումս գտնվում է գյուղի նվաճման ճանապարհին:

Այսինքն, առանց այդ էլ իրեն ազատ զգացող իշխանա-օլիգարխիան, ներկայումս պարզապես լեգիտիցամնում է իր ազատությունն ու հարկերից արդեն ինքն իրեն պարզապես դե յուրե է ազատում, եթե մինչ այդ ազատված էր ընդամենը դե ֆակտո: Ահա թե ինչու է ընդունվել ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը և ինչու է կառավարությունը ձեռնամուխ եղել դրան: Բանն այն է, որ Հայաստանում շարքային բիզնեսին ազատ տնտեսական գոտին չէ, որ պետք է, այլ պետք է ազատություն, օրենքի առաջ հավասարություն և անկախ դատական համակարգ: Այլապես մնացյալ գոտիներում մի կերպ գոյություն պաշտպանող, իսկ հաճախ էլ, թող ներվի ասել` գոյություն քարշ տվող բիզնեսը, պարտքերի ու վարկերի տակ կքած գյուղացիական տնտեսությունները, շանս չունեն նույնիսկ այդ ազատ գոտիների դռներին հասնելու, էլ չասած դրանից ներս մտնելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում