Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հույս ունի, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կհասցնի վերականգնվել մինչև չորեքշաբթի կայանալիք «Ռեալ» – «Բավարիա» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիաեզրափակիչ հանդիպումը: Մյունխենյան ակումբի ղեկավարը չի ցանակնում, որ թիմերից մեկը գնվի թուլացած վիճակում:
«Ես չեմ ցանկանում այդպիսի առավելություններ,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Bild-ը: -Ցանկանում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցի «Բավարիա»-ի դեմ երկու հանդիպումներին էլ: Ես նախընտրում եմ, այն որ մրցակիցները հանդիպում են իրենց ուժեղագույն կազմերով»:
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բավարիա» կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին, իսկ Մյունխենում կայանալիք պատասխան հանդիպումը՝ ապրիլի 29-ին:










































