Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Եթե անգամ Քոչարյանին արդարացնեն, դա չի նշանակում, որ Մարտի 1 չի եղել

րևանի քաղաքապետարանը հայտարարել է Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու հաստատմանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քանդակագործներ Վիգեն Ավետիսը և Սահակ Պողոսյանը:

«Հուշարձանի գաղափարը ողջունելի է,- նշեց Սահակ Պողոսյանը:- Անկախության ժամանակաշրջանում երեք շատ կարևոր պատմական իրողություն է տեղի ունեցել, որոնք արժանի են ֆիքսվելու հուշարձանի միջոցով. առաջինը անկախության հռչակագրի ընդունումն է, առայժմ չունենք հուշարձան, որը կխորհրդանշի անկախության, անկախ պետականության գաղափարը, երկրորդը՝ Հոկտեմբերի 27-ի, և երրորդը՝ Մարտի 1-ի իրադարձություններն են, որոնք պատմական մեծ հետք են թողել»: Քանդակագործը նաև ընդգծեց, որ շատ կարևոր է, թե ինչ մեխանիզմներ կընտվեն. «Դրանք այնքան արհեստավարժ պետք է լինեն, որ չստեղծվի վիճարկելի ստեղծագործություն»:

Վիգեն Ավետիսի խոսքով՝ կարևոր է, որ հուշարձանը նաև համահունչ լինի այն տեղանքին, որտեղ տեղադրվելու է:
Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները: Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»:
Սահակ Պողոսյանի դիտարկմամբ՝ մեզանում կա հուշարձանների վերաբերյալ ստերեոտիպային մտածողություն՝ 19-րդ դարի կերպարային լուծումով: «Ցանկալի կլիներ, որ այդպիսի սահմանափակումներ չլինեին և ստեղծագործողին ազատ թողնեին»,- նշեց քանդակագործը՝ կարևորելով նաև հանձնաժողովի արհեստավարժ լինելը:

Անդրադառնոլվ դիտարկմանը, որ կա տեսակետ, թե լավ կլիներ Մարտի 1-ի դատավարության ավարտից հետո այսպիսի նախաձեռնությամբ հանդես գային, քանդակագործները նշեցին, որ սա մշակութային-հոգևոր նախաձեռնություն է՝ կապված պատմական իրողության հետ և կապ չունի դատավարության հետ: «Եղել է ընդհարում, եղել են զոհեր… Եվ կդատվեն, թե չեն դատվի, դա դատական պրոցես է, և եթե անգամ չդատվեն, դա չի նշանակում որ, Մարտի մեկ չի եղել»,- նշեց Վիգեն Ավետիսը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում