Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ստիպված կլինի 4 շաբաթ բաց թողնել վնասվածքի պատչառով, որը նա ստացել է Իսպանիայի արքայական գավաթի եզրափակչի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: 22-ամյա բրազիլացին վնասել է ձախ ոտնաթաթը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի արքայական գավաթի երեկ կայացած «Բարսելոնա» – «Ռեալ» եզրափակիչ հանդիպումը ավարտվել էր մադրիդցիների հաղթանակով՝ 1:2 հաշվով:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնկացել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:






































