Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը նշել է, որ անհամբերությամբ է սպասում Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ զույգում Պեպ Գվարդիոլայի սաները երեկ 5:1 հաշվով պարտության են մատնել «Կայզերսլաուտերն»-ին` ձեռք բերելով եզրափակիչ խաղի մասնակցության ուղեգիր:
«Ես մեծ եզրափակիչ եմ ակնկալում: Սա հանդիպում է, որին դու շատ ես սպասում: Մեր վերջին մրցավեճում կրած պարտությունից հետո նրանց դեմ հերթական խաղին ավելի մարտական ենք տրամադրված:
Նրանք մեզ հաղթեցին 3:0 հաշվով, իսկ մենք մրցակցին նույն հաշվով պարտության էինք մատնել առաջին խաղաշրջանում: Ես անհամբերությամբ եմ սպասում «Բորուսիա»-ի դեմ եզրափակիչին»,- Ռոբենի խոսքերը մեջբերում է Bundesliga.com-ը:







































