«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլը հաջորդ մրցաշրջանում կարող է պայքարել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
«Օզիլը դժվարին ժամանակահատված ունեցավ և կար հոգնածություն, բայց ես կարծում եմ, որ նա հաջորդ մրցաշրջանում կհավակնի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Լավ է, որ նա վերադարձել է, քանի որ մենք չունենք հարձակման գծի բավարար թվով ֆուտբոլիստներ:
Մեսութը միշտ կարողանում է վտանգավոր պահեր կազմակերպել մրցակցի դարպասի մոտ, և ես պետք է անընդհատ ստուգեմ նրա ֆիզիկական պատրաստվածությունը` հասկանալու համար, թե նա պատրաստ է արդյոք հաջորդ հանդիպմանը»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:








































