Երգչուհի և երաժիշտ Սկայ Ֆերեյրան իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ի պաշտպանություն իր I Blame Myself տեսահոլովակի, որը բլոգերների կողմից դատապարտվել է ռասիզմի դրսևորումների համար:
Տեսահոլովակում Ֆերեյրան պարում է սևամորթ պարողների հետ՝ խաղալով ավազակախմբի պարագլխի դեր: Ըստ սցենարի՝ նրան ձերբակալում և հարցաքննում են:
Երգչուհու խոսքով՝ համացանցային հասարակության կողմից մեղադրանքների քանակը վիրավորել է իրեն: Մասնավորապես, գրառումներից մեկում նշվել է, որ Ֆերեյրան սևամորթներին օգտագործում է «որպես ռեկվիզիտ»:
«Դա նողկալի է: Պարողներն առարկանե՞ր են: Ինչպե՞ս եք համարձակվում: Պարողները գաղափարները կյանքի են կոչում»,- արձագանքել է Ֆերեյրան՝ հետաքրքրվելով անհայտ բլոգերից, թե նա սպիտակամորթ պարողներին ռեկվիզիտ կհամարե՞ր, թե՞ ոչ:












































