Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Տուսկը շատ լավ հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում և ով՝ ով է. փակվում է ևս մեկ պատուհան ՀՀԿ-ի համար

Եվրամիության խորհրդի հեռացող նախագահ Դոնալդ Տուսկն ընտրվել է Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նոր նախագահ:

Զագրեբում կայացած ԵԺԿ համագումարի ժամանակ Տուսկը խոսել է աջ ծայրահեղականների, պոպուլիստների և ավտոկրատների ներկայացրած վտանգի մասին՝ հայտարարելով, որ պետք է պայքարել այդ ուժերի դեմ:

ԵԺԿ-ն ստեղծվել է 1976 թվականին: Հայաստանյան քաղաքական կուսակցություններից ԵԺԿ-ի անդամ են «Ժառանգություն»-ը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ԵԺԿ-ին հիշյալ կուսակցությունների անդամակցությունը հատուկ էր այն ժամանկվա թրենդներին. «Ե՛վ այն ժամանակվա իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմադիր կուսակցությունը, և՛ նաև իշխանությանն արբանյակ կուսակցությունը (նկատի ունի «Օրինաց երկրին»- խմբ.) փորձում էին այդ քայլով գնալ եվրոպականացման ճանապարհով։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ ամենն ուղղակի իներցիայի ուժով շարունակվում է և ընդհանրապես կապ չունի ներկայիս իրողությունների ու զարգացումների հետ։ Այն երկու կուսակցությունները, որպես այդպիսին, ընդհանրապես դե ֆակտո գոյություն չունեն, իսկ Հանրապետական կուսակցությունը վերցրել է մի կուրս, որն ընդհանրապես չի կարող կապ ունենալ եվրոպական արժեքների, Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ»։

Ըստ Մեհրաբյանի՝ ՀՀԿ-ն ավելի շատ ընդհանրություններ ունի «Ենի Ազերբայջան» կուսակցության, Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության, բայց ոչ՝ ԵԺԿ-ի հետ. «Եվ երկրորդը՝ նույն իներցիայի ուժով, քանի որ այնտեղ Ժոզեֆ Դոլն էր, կարողանում էին այդ լապշան կախել այնտեղ և ինչ-որ «մտահոգություններ» մուրալ այնտեղից՝ միանգամայն անհիմն, աբստրակտ, հերթապահ հայտարարություններ։ Պարզ է, թե ինչ աստիճանի են մուրացել, որ մի կերպ դա գցել են դիմացները ու ասել՝ դա վերցրեք ու գնացեք։

Բայց հիմա Դոնալդ Տուսկի ընտրությամբ այդ պատուհանն էլ կփակվի, ու Սերժ Սարգսյանի այդ խայտառակ ելույթը դրա վերջին ճիչն էր»։

Մեր այն դիտարկմանը, որ Տուսկը վատ հարաբերություններ չուներ նաև Սերժ Սարգսյանի հետ, ում հետ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Մեհրաբյանն արձագանքեց. «Ի վերջո՝ Տուսկը նաև ներկայիս իրողություններն է լավ պատկերացնում, և այստեղ հարցը անձնական հարաբերությունները չեն։ Նախևառաջ Տուսկը փայլուն հարաբերություններ ունի Հայաստանի ներկայիս իշխանության հետ՝ եթե խոսում ենք անձնական հարաբերությունների մասին։ Ի վերջո՝ չմոռանանք Տուսկի՝ Հայաստան կատարած այցը, որը քաղաքական մշակութային այց էր և նաև ճանաչողական էր, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Համոզված եմ, որ Տուսկը շատ լավ հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում և ով՝ ով է»։

Ինչո՞ւ Հայաստանի իշխող քաղաքական ուժը կամք ու ցանկություն չի ցուցաբերում եվրոպական կառույցներին անդամագրվելու համար՝ հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց. «Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը անդամագրվելու կամ այլ համաեվրոպական կուսակցությանն անդամագրվելու կամ դիտորդ լինելու համար պետք է նախևառաջ իրենց գաղափարախոսությունը ֆիքսեն։ Այսինքն՝ նրանք ա՞ջ են, ձա՞խ, կանա՞չ են, սոցիալ-դեմոկրա՞տ են, պահպանողակա՞ն, թե՞ լիբերալ։ Այսինքն՝ դա պետք է հստակ ֆիքսել, որովհետև այդ գաղափարախոսության հիման վրա են լինում այդ անդամակցությունները։ Այնպես չէ, որ նայենք՝ որն է լավ, ու գնանք այնտեղ։ Մենք տեսնում ենք, որ գոնե այս պահին Հայաստանի իշխող ուժը որևէ գաղափարախոսական հստակեցում չի ուզում մտցնել։ Չնայած եթե նայում ենք պրակտիկային ու այն քաղաքական քայլերին, որ նա անում է, նա շատ ավելի մոտ է լիբերալ կուսակցության»։

Մեհրաբյանի կարծիքով՝ այսօր խնդիրն այն է, որ մենք գործ ունենք Հանրապետական կուսակցության մնացուկների հետ, որոնք և՛ իրենց իշխանության օրոք էին զբաղված դիվերսիաներով ընդդեմ պետականության, և՛ նաև հիմա. «Պարզապես իրենց իշխանության օրոք պետական կառավարման լծակներ ունեին, իսկ հիմա՝ ոչ, և փառք Աստծու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում