ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրքհալթերը հունիսի 3-ին պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան՝ Trend-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Այցի շրջանակներում Բուրքհալթերը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ադրբեջան այցից հետո Բուրքհալթերը կայցելի Երևան:








































