Նոյեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ,
Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 1 հա, Վանաձոր քաղաքում՝ 400 քմ, 4000 քմ,
Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 2000 քմ,
Տավուշի մարզի Գանձաքար գյուղում՝ 2 հա,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ,
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: