Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այն նախարարները, ովքեր մասնակցելու են Թուրքիայի նախաձեռնությամբ տեղի ունենալիք Լիբիայի ժամանակավոր կառավարության 4-րդ նիստին, կմասնակցեն նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ, նախկին ԻԿԿ)՝ «Անհանդուրժողականության դեմ պայքար» խորագրով միջոցառմանը։
Վերջինս նախագահելու է ԻՀԿ գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն, իսկ հիմնական զեկուցողների դերում են հանդես գալու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԵՄ-ի արտաքին քաղաքականության բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։
Կրոնական անհանդուրժողականության դեմ պայքարի միջոցառման արդյունքների մասին կտարածվի հատուկ տեղեկատվություն։