Wednesday, 08 05 2024
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը Տակեո Կանադեն է

Հայաստանն արդեն տասներորդ տարին է, ինչ ՀՀ պետական մրցանակ է հանձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային  ներդրում ունեցած անձանց:  2019-ի դափնեկիրն է «Origami World» տեսության հիմնադիր, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեն՝ Ճապոնիայից:

Դափնեկրի անունը հայտարարվեց նոյեմբերի 20-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հրավիրված ասուլիսում:

«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ինչպիսիք են  «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը և այլք: Նրանք մարդիկ են, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,-ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և հավելեց՝ մարդիկ, ովքեր իրենք մեծ հետք են թողել աշխարհում և ստացել այդ մրցանակը, սկսելու պահին ոչ մի բանով առավել չեն եղել այն մարդկանցից և հայ երիտասարդներից, որոնք հիմա են սկսում իրենց ստեղծագործ կյանքը:

Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ մրցանակը շնորհվում է որպես ՀՀ պետական մրցանակ: «Մենք նշաձողը շատ բարձր ենք ընտրել, և շարունակում ենք պատվով կատարել մեր աշխատանքը»,-նկատեց նա:

Տակեո Կանադեն իր մրցանակի հետևից Հայաստան կգա դեկտեմբերին: «Հայփոստը» ծրար կթողարկի՝ Կանադեի դիմանկարով, ծրարի հոբելյանական մարումը կլինի մրցանակը հանձնելուց առաջ: Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա ֆորում, որին Կանադեն կլինի ամենակարևոր խոսնակներից, նա կհանդիպի նախարար Արշակյանի, Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Նույն օրը երեկոյան տեղի կունենա պաշտոնական արարողությունը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանձնի ոսկե մեդալը և մրցանակը: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից: 

Տակեո Կանադեն կարևոր ներդրում է կատարել մի շարք ոլորտներում` սկսած հիմնարար տեսական առաջխաղացումներից մինչև նորարարական սարքեր և ալգոռիթմեր, որոնք լայնորեն օգտագործվում են այսօր: Նրա ամենավաղ աշխատանքը եղել է դեմքի ճանաչման մասին, որտեղ նա  մշակել է դեմքի արտահայտության թվային վերլուծության մեթոդներ, որոնք կարող էին նկատել շատ փոքր մանրամասներ և փոփոխություններ: Կանադեն նաև նախաձեռնել է շարժման վերլուծության կարևոր մեթոդներ՝ ներկայացնելով տեսանյութերի հաջորդականությամբ հստակ պատկերի ստացման հիմնական ալգոռիթմը՝ հիմք դնելով ժամանակակից պատկեր ստանալու և սեղմման տեխնոլոգիաների համար: Նրա հետաքրքրությունը շարժման վերլուծության ոլորտում հանգեցրել է եռաչափ պատկերների ուսումնասիրությանը և երկկողմանի պատկերներից եռաչափ տեղեկություններ ստանալու մեթոդներին: 1981թ. նա ստեղծել է մի աննախադեպ տեսություն, թե ինչպես վերականգնել օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից (հայտնի է որպես «Origami World» տեսություն): Նա նաև ստեղծել է «Վիրտուալ իրականություն» հասկացությունը, որում տարբեր տեսանկյուններից վերցված իրադարձությունների մի քանի պատկերներ համակցված են միահամակարգ մոդելի մեջ, որը կարող է օգտագործվել ցանկացած տեսանկյունից նոր տեսարաններ ստեղծելու համար: Կանադեի նորարարությունները ներառված են մի քանի ինքնավար ռոբոտների մեջ, այդ թվում` ինքնագնաց մեքենայի, ինքնագնաց ուղղաթիռի և կոնքոսկրի փոխարինման համակարգչային վիրաբուժության համակարգի մեջ, որը ներկայում կլինիկական փորձարկումներ է անցնում:

Մուսայելյանը նշեց, որ մրցանակաբաշխության համար ունեն ոլորտի լեգենդների ցանկ, որոնք հեղափոխական ներդրումներ են ունեցել: Այս տարվա դափնեկրի թեկնածությունն առաջարկել էր դիտարկել Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, հանձնաժողովը միաձայն ընտրել է նրան:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան  Ջուն Յամադան լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝  շատ հպարտ է, որ մրցանակն արդեն երկրորդ անգամ ստանում է ճապոնացի: «Այս մրցանակաբաշխությունն արդեն շատ հայտնի է ամբողջ աշխարհով մեկ: ՏՏ-ն այն ոլորտն է, որում Հայաստանը և Ճապոնիան կարող են լավագույնս համագործակցել միմյանց հետ: Օրեցօր ավելի շատ ճապոնացիներ հայտնագործում են իրենց համար Հայաստանում ՏՏ ոլորտը, ես շատ մեծ պոտենցիալ եմ տեսնում ՏՏ ոլորտում Հայաստանի հետ կապված»,-նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում