Sunday, 05 07 2026
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ՌԱԿ-ում ատենապետ է փոխվել. ՌԱԿ-ը կլինի կետային ընդդիմություն

ՌԱԿ-ում տեղի է ունեցել ատենապետի փոփոխություն։ Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած համագումարի ժամանակ կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը հրաժարական է տվել, ընտրությունների արդյունքում նախագահ է ընտրվել Հրաչյա Կարապետյանը, որն էլ կազմել է իր վարչությունը։

Հակոբ Ավետիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ատենապետ էր դարձել երկուսուկես տարի առաջ և վաղուց էր հայտարարել, որ մտադիր է հրաժարական տալ, որովհետև կուսակցության անդամների միջին տարիքը 46-ն է: «Ես տարիքով եմ, նոր դեմքեր կան, նոր ջահելություն է եկել կուսակցություն, և նրանք պետք է հետզհետե ստանձնեն պատասխանատվությունը։ Կուսակցության ղեկավարությունը պետք է երիտասարդանա, ինչն էլ տեղի ունեցավ»,- նշեց Ավետիքյանը։

Կուսակցությունը, նրա խոսքով, ինչ քաղաքական կուրս որդեգրել է, ըստ երևույթին նույնությամբ կշարունակի, կլինի կառուցողական ընդդիմություն: «Ավելի շուտ՝ դա կձևակերպեի կետային ընդդիմություն, այսինքն՝ ինչ-որ հարցի շուրջ պետք է քննադատական մոտեցում ցուցաբերել, որպեսզի քննադատելին վերանա, և չեմ կարծում, որ նոր վարչությունը զգալիորեն շեղվի դրանից»,- հավելեց Ավետիքյանը։

Հիշեցնենք, որ ատենապետի փոփոխության հարց քննարկվում էր դեռ 2017-ին, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն ու կուսակցության կենտրոնական վարչության անդամ, փոխատենապետ Լևոն Բլխյանը վեճերի, պարզաբանումների մեջ էին։ Այդ ժամանակ Հակոբ Ավետիքյանը հայտարարել էր «Ծառուկյան» դաշինքին միանալու մասին։ Հակառակ կողմը պնդում էր, որ Ավետիքյանի ղեկավարած Ռամկավար ազատական կուսակցությունն իրավունք չունի հայտարարություններ անելու ՌԱԿ կենտրոնական վարչության անունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում