РИА Новости-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ձերբակալվել է վրացի օրենքով գող Ռամազա Ձնելաձեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ-ի գլխավոր վարչության մամլո ծառայությունը։
«Ռամազ» մականվամբ առավել հայտնի վրացի կրիմինալ հեղինակության մոտ հայտնաբերվել է հերոին։ Ձերբակալվելիս առգրավվել է նրա անձնագիրը, որում նա ներկայացված է եղել որպես Ադրբեջանի քաղաքացի Ահմեդով Ռուսլան Ահմեդօղլի։
Վրացի օրենքով գողի դեմ հարուցվել է քրեական գործ՝ միանգամից երկու հոդվածներով. փաստաթղթերի կեղծման և թմրանյութեր ապօրինի պահելու ու ու փոխադրելու համար։ «Ռամազին» սպառնում է երկարատև ազատազրկում։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Ձնելաձեն Մոսկվայում վերահսկել է բնակարանների թալանով զբաղվող հանցավոր խմբավորումները և մեծ կշիռ ունի «քութայիսյան» հանցավոր համայնքում։








































