Friday, 26 04 2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը

«Գլխից կխփեմ…». նոր վկայություններ «Ֆլեշի Բարսեղի» և «Ֆլեշի» բազայի պետի ինքնիրավչության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Ֆլեշի Բարսեղի»՝ Բարսեղ Բեգլարյանի, և «Ֆլեշ Մոտորսի» «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Բեգլարյանն ու Հովսեփյանը 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն՝ վերջինիս շահերին պատճառելով էական վնաս:

Բարսեղ Բեգլարյանին և Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

2015 թվականին պարզվել է, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից հափշտակվել էր շուրջ 120 միլիոն դրամ: Ընկերության այն ժամանակվա գլխավոր տնօրենը այս գործով վկայի կարգավիճակ ունեցող Սուրեն Մխիթարյանն էր, իսկ կոմերցիոն գծով տնօրենն ու գլխավոր տնօրենի տեղակալը՝ տուժողի կարգավիճակ ունեցող Արման Մկրտումյանը: Հափշտակությունների մասին իմանալով՝ ընկերության սեփականատերը մի շարք քննարկումներ է անցկացրել՝ պակասորդների ու հնարավոր հափշտակությունների հարցերը պարզելու նպատակով:

2016 թվականի մարտի վերջին՝ Սուրբ Զատիկի հաջորդ օրը, երբ Մեռելոց էր, ընկերության «կոնֆերենս» սրահում քննարկվել է պատճառված վնասի հատուցման հարցը, ներկա է եղել մոտ մեկ տասնյակ մարդ:

Ըստ տուժող Մկրտումյանի՝ այդ քննարկման ժամանակ Հրայր Հովսեփյանը ընկերության կոնֆերենս սրահում Բարսեղ Բեգլարյանի ցուցումով ու ներկայությամբ երկու ձեռքով հարվածել է իր ուսերին, գցել է գետնին, քարշ է տվել: Իրենից պահանջում էին վերականգնել իր ենթակայության տակ աշխատած մենեջերների կողմից հափշտակված գումարը:

Ըստ տուժողի՝ իր նկատմամբ կատարված գործողությունները ինքը որպես ռեալ սպառնալիք է ընդունել, զբաղվել է իր բնակարանը «Արարատբանկում» գրավ դնելով: Բնակարանը գրավադրել, բայց գումար չի ստացել, քանի որ, ըստ տուժողի, Բարսեղ Բեգլարյանն է «Արարատբանկի» տերը, գումարը՝ 20 հազար դոլարը, անուղղակի փոխանցվել է նրան:

«Ֆլեշ Մոտորս» ընկերությունից հափշտակություն կատարած երկու աշխատողները մեղադրվել ու արդեն դատապարտվել են, իսկ այս գործով տուժող Մկրտումյանը ենթարկվել է վարչական տուգանքի՝ 280 հազար դրամի չափով:

2012-2016 թվականներին «Ֆլեշ Մոտորս» ընկերության գլխավոր տնօրեն, ներկայումս այս գործով վկա Սուրեն Մխիթարյանը նախորդ դատական նիստում ցուցմունքներ տալով՝ նշել էր, թե քննարկումը կոնֆերենս սրահում այնքան էր թեժացել, որ Հրայր Հովսեփյանը գոտկատեղից հանել էր զենքն ու սպառնացել էր՝ «գլխից կխփեմ», ինքն էլ տեղից վեր էր կացել ու ասել էր. «Խփում ես՝ դե խփի»: Բարսեղ Բեգլարյանը, ըստ վկայի, այդ ժամանակ փոխանակ հանդարտեցներ ու կարգի հրավիրեր Հրայր Հովսեփյանին, իրեն էր հանգստացրել, ասել էր՝ նստի, նստի, հանգստացի:

Վկան նշել էր, որ Հրայր Հովսեփյանը Արման Մկրտումյանին հատակի վրայով քարշ տալով տանում էր դռան մոտ ու ասում էր՝ արի, արի տենանք՝ ո՞նց չես տալիս: Դռան մոտ Հովսեփյանը պահանջել էր, որ Արմանը ոտքի կանգնի՝ երևի մտավախություն ուներ, որ հիմնարկում ուրիշներն էլ կտեսնեին, նրա ձայնն ամբողջ հիմնարկում լսվում էր…

Ըստ վկայի՝ ներկաները չէին ընդդիմացել՝ նման արարքներ տեսնելով, նրանք էլ էին արտահայտվում այն բանի օգտին, որ վնասը պետք է հատուցեն ընկերության գլխավոր տնօրենն ու նրա տեղակալը:

Քննարկման մասնակիցներից՝ օրինակ՝ այս գործով վկա Աշոտ Մարտիրոսյանը, ով, ըստ վկա Մխիթարյանի՝ ներկայանում էր որպես Բեգլարյանի խորհրդական, նաև զբաղվում էր «Մադաթով» ու «Բերդաշեն» բրենդների առաջխաղացումով, ասել էր. «Ուրիշներն առյուծ ունեն, նման դեպքերում գցում են առյուծի առաջը, բայց Բեգլարյանն էլ շատ մոծակներ ունի, որոնք կարող են ձեզ քրքրել»:

Դատական այս նիստին հարցաքննվեց հենց վերոհիշյալ վկա Աշոտ Մարտիրոսյանը:

Նա ասաց, թե ինքը խնդրո առարկա քննարկմանը մասնակցել է Բարսեղ Բեգլարյանի որդու՝ Նարեկի խնդրանքով: Չի հիշում՝ այդ ժամանակ ինքը դեռ Բարսեղ Բեգլարյանի խորհրդակա՞նն էր, թե՞ ոչ: Երբ խորհրդականն էր, համարվում էր «Ֆլեշ Մոտորսի» աշխատակից, վճարվում էր այդ ընկերության կողմից:

Ներկայումս վկան «BH Բրենդի Քոմփանի» ընկերության երևանյան մասնաճյուղի տնօերնն է:

Տուժող Մկրտումյանի հարցերին ի պատասխան՝ վկան ասաց, թե իր ղեկավարած մասնաճյուղը Ստեփանակերտում գտնվող «BH Բրենդի Քոմփանի» ընկերության մասնաճյուղն է: Այդ ընկերության բաժնետոմսերի մի մասի սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է, իսկ մյուս մասի սեփականատերը Արայիկ Հարությունյանն է: Այս երկրորդ անունը վկան հնչեցրեց որոշ տատանումից հետո:

Վկա Աշոտ Մարտիրոսյանն ասաց, թե ներկա լինելով «Ֆլեշ Մոտորս» ընկերությունում կատարված հափշտակությունների վերաբերյալ՝ տվյալ գործի համար հետաքրքրություն ներկայացնող քննարկմանը, ինքը ոչ մի բառ չի խոսել, որևէ արտահայտություն չի արել, այդ թվում՝ չի ասել նաև վկա Մխիթարյանի կողմից վերագրված պատկերավոր արտահայտությունը. «Ուրիշներն առյուծ ունեն, նման դեպքերում գցում են առյուծի առաջը, բայց Բեգլարյանն էլ շատ մոծակներ ունի, որոնք կարող են ձեզ քրքրել»:

Վկա Մարտիրոսյանը նշեց, թե հիշյալ քննարկմանը Բարսեղ Բեգլարյանն ու Հրայր Հովսեփյանն ուշացումով են ներկայացել: Ինքը Հրայր Հովսեփյանի գոտկատեղին ամրացված, նաև՝ քննարկման ընթացքում նրա ձեռքին հայտնված որևէ զենք չի տեսել, սպառնալիքներ չի լսել:

Քննարկման ընթացքում Հրայր Հովսեփյանն ու Արման Մկրտումյանն իրար հետ դուրս չեն եկել, Հովսեփյանն առանձին է գնացել: Եթե քննարկման ժամանակ սպառնալիքներ հնչեին, զենքով սպառնալիքներ տրվեին կամ ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն գործադրվեր, ինքն անպայման կհիշեր, նման բան չի եղել՝ դատարանում պնդեց վկան:

Գործով մեղադրող դատախազը հանդես եկավ վկայի նախաքննական առաջին ցուցմունքը հրապարակելու միջնորդությամբ՝ նշելով, թե կոնկրետ այդ նախաքննական ցուցմունքի ու դատաքննական ցուցմունքի միջև առկա է էական հակասություն:

Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական երկու ցուցմունքները:

Նախաքննական առաջին ցուցմունքում վկան, որ հրաժարվել էր փաստաբանի հետ հարցաքննության ներկայանալու իրավունքից, հայտնել էր, թե ընկերության կոնֆերենս սրահում քննարկման ժամանակ Արման Մկրտումյանն ու Հրայր Հովսեփյանը միասին դուրս են եկել սրահից:

Նույն վկան նախաքննության ընթացքում նաև լրացուցիչ ցուցմունք է տվել՝ իր նախաձեռնությամբ, որին ներկայացել է փաստաբանի հետ, իսկ փաստաբանը եղել է Կրոմվել Գրիգորյանը:

Փաստաբանի ներկայությամբ վկան ասել է, թե նախորդ ցուցմունքում հայտնածը՝ թե քննարկման ժամանակ Արման Մկրտումյանն ու Հրայր Հովսեփյանը միասին սրահից դուրս էին եկել, իրականությանը չի համապատասխանում: Ինքը նախկինում «շփոթված է եղել», բայց հետո լավ մտաբերել, իրականությունը վերհիշել ու ցանկացել է իրականությունը հայտնել և ճշգրտումներ կատարել:

Վկան նշել է, թե պատրաստ է ասվածն առերես պնդել ցանկացածի հետ: Քննարկման ժամանակ ինքն ընդհանրապես չի խոսել, քանի որ քննարկվող խնդիրներն իրեն չէին վերաբերում, բայց լավ հիշում է, որ իր ներկայությամբ Հրայր Հովսեփյանը որևէ մեկին սպառնալիք չի տվել, ինքը Հովսեփյանի մոտ ատրճանակ չի տեսել:

Դատարանում վկան, պատասխանելով մեղադրողի հարցերին, ասաց, թե ինքը տեղյակ չէ՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանն այս գործի մասին իրազե՞կ էր, թե՞ ոչ: Ինքը պարզապես նրան է դիմել ու նրա հետ է ներկայացել լրացուցիչ՝ «ճշգրտող» ցուցմունքը տալու:

Այս վկայի հարցաքննության ավարտից հետո տուժող Արման Մկրտումյանը հայտարարեց, որ այս վկան գործով շահագրգիռ անձ է՝ նա ներկայումս էլ Բարսեղ Բեգլարյանի աշխատողն է, Բեգլարյանին պատկանող ընկերությունում աշխատելով է վաստակում իր հանապազօրյա հացը:

Մեղադրող դատախազը նույնպես հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով՝ պատահական չէր, որ վկա Մարտրոսյանը լրացուցիչ ցուցմունքը տալու համար վարույթն իրականացնող մարմնին էր ներկայացել փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հետ: Կրոմվել Գրիգորյանն այս գործի նախաքննության ընթացքում ու դատական քննության սկզբնական փուլում եղել է… ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանի ու Հրայր Հովսեփյանի շահերի պաշտպանը: Ըստ մեղադրողի՝ հենց փաստաբանի խորհրդով է ամենայն հավանականությամբ վկա Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցմունք տվել ու հերքել նախորդ ցուցմունքում հայտնած տեղեկությունը՝ կոնֆերենս սրահից Արման Մկրտումյանի ու Հրայր Հովսեփյանի՝ միասին դուրս գալու վերաբերյալ: Ըստ մեղադրողի՝ վկայի ցուցմունքի փոփոխության նպատակը Բեգլարյանին ու Հովսեփյանին քրեական պատասխանատվությունից ազատելու միտումն էր…

Ամբաստանյալների շահերի պաշտպանն առարկող հայտարարություն արեց՝ նշելով, թե վկան դատարանում էլ պարզաբանում տվեց, ասաց, որ ցանկացել է ճշգրտել արդեն տված ցուցմունքը, դրա համար է վարույթն իրականցնող մարմնին ներկայացել փաստաբանի հետ: Վկայի ասածն անտեսելու, չընդունելու պատճառներ չկան, քանի որ վկան նախազգուշացվել է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ու ճիշտն է հայտնել:

Դատական այս նիստին հարցաքննվեց նաև «Ֆլեշ Մոտորս» ընկերության գլխավոր հաշվապահը, ով հայտնեց, թե խնդրո առարկա քննարկմանը՝ ընկերության կոնֆերենս սրահում, ներկա չի եղել, այդ քննարկման մասին տեղեկություն չի ունեցել:

Վկան նշեց, որ այս գործի հանգամանքների մասին իմացել է հեռուստահաղորդումից, երբ ելույթ էր ունենում Արման Մկրտումյանը:

Վկան պնդեց՝ ընդհանրապես՝ այս գործի վերաբերյալ իր տեղեկությունները հենց վերոհիշյալ հեռուստահաղորդումից ստացածներն են, ուրիշ բան չգիտի…

Այս վկայի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազը հանդես եկավ հայտարարությամբ ու նշեց՝ պաշտպանական կողմի՝ տվյալ վկային ուղղված հարցերը արդեն իսկ բացահայտում են, որ ամբաստանյալներն ընկերությունում կատարված հափշտակությունների հարցում մեղադրական դիրքորոշում ունեն Արման Մկրտումյանի՝ որպես այն ժամանակ ընկերության կոմերցիոն տնօրենի նկատմամբ:Այդ մեղադրական դիրքորոշման պարագայում նրանք կարող էին պատճառված վնասների հատուցումը պահանջել հենց Մկրտումյանից ու նրա նկատմամբ կատարել այն գործողությունները, որոնք նրանց մեղսագրված են…

Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 6-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում