Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը Արգենտինայի հավաքականից հրավեր չի ստանում Լիոնել Մեսսիի հետ լուրջ խնդիրներ ունենալու պատճառով:
«Ես իսկապես չգիտեմ, թե որտեղից են տարածվում այդպիսի խոսակցությունները: Ճշմարտությունը կայանում է նրանում, որ մենք միասին դաշտ ենք դուրս եկել և մարզվել ենք: Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել: Լիոնելը շատ լավ և հարգալից անձնավորություն է: Սա պետք է դառնա նրա աշխարհի առաջնությունը: Ես նրան ամենայն բարիք եմ ցանկանում, որովհետև նա հիանալի ֆուտբոլիստ է:
Լիոնելը և Քրիշտիանու Ռոնալդուն, որի հետ ես խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, համարվում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները»,- Տևեսի խոսքերն է փոխանցում իտալական մամուլը:








































