Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:
«Կոռուպցիայով հարց լուծողները «լավ տղերքի» համբավ են ունեցել: Մշակույթի առումով ի՞նչ անելիք ունի հանձնաժողովը, որպեսզի կոռուպցիան, հովանավորչությունը համարվեն պարսավելի»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ սկզբունքով է ԲԴԽ-ն ընտրել այդ թեկնածուին. «Մրցո՞ւյթ է եղել, թե ՞ կոլեգիալ որոշում»:
Ի պատասխան՝ թեկնածուն ասաց՝ մինչև հասարակության մեջ կրթական և մշակութային խնդիրը չլուծվի, կոռուպցիան արմատախիլ անել հնարավոր չի լինի:
Մանրամասները՝ տեսանյութում: