Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Քոչարյանի տված շաբաշը շուտով կվերջանա, ու «Վերնատան» մերժվածները ցիրուցան կլինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան,  օրերս Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Վերնատուն» հասարակական-քաղաքական շարժումը։ Ի՞նչ հնարավորություններ ունի այս ակումբը՝ հաշվի առնելով այն փաստը, որ դրա անդամ են դարձել հիմնականում նախկին համակարգին աջակցող  գործիչները։

Նախ անդրադառնանք ակումբի անվանմանը։ Թումանյանի ստեղծած «Վերնատունը» մշակութային, պատմական մեծ արժեք ու հիշողություն է։ Այնտեղ էին հավաքվում մեր ազգի մեծերը՝ Կոմիտասը, Շանթը, Տերյանը, Պռոշյանը և մյուսները։ Նրանք քննարկում էին համաշխարհային ու հայ գրականության խնդիրները ու բազմաթիվ այլ հայանպաստ հարցեր։ Վազգեն Մանուկյանի շուրջը հավաքվածների կողմից «Վերնատուն» անունով ակումբ ստեղծելը ես համարում եմ նսեմացում այդ պատմական արժեքի ու հիշողության նկատմամբ։Մենք մինչև հիմա այդպիսի անարգանքներ տեսել ենք։ Անարգանք էր, երբ ոմն Անդրանիկ Մարգարյանին թաղեցին Կոմիտասի ու Սիլվա Կապուտիկյանի կողքին, պանթեոնում նրա  գերեզմանին կանգնեցրեցին ամենաբարձր ու ամենաթանկաժեք գրանիտե արձանը՝ դրանով ցույց տալով, որ այնտեղ հանգչում են հայերի մեծերը, բայց մեծերի մեծը Մարգարյանն է։Արձանի վրա էլ փորագրեցին հայ ականավոր պետական գործիչ, գուցե պետք էր փորագրել ականավոր կեղեքի՞չ, որը Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր անելով դարձավ վարչապետ, միլիարդատեր, իսկ տղային նվիրեցին քաղաքապետարանը։

Հիմա վերադառնանք Վազգեն Մանուկյանի «Վերնատանը», որը անարգանքների հերթական շարունակությունն է։ Երբ քաղաքական որոշակի գործիչներ, այլևս ժողովրդի կողմից մերժված են լինում, սկսում են նոր ու շռնդալից անուններով հանդես գալ, իբրև թե իրենք նոր Թումանյան են, Տերյան կամ ամպերից իջած Քրիստոս։ Բայց նրանք իրականում թաղված են կողոպուտների ու կեղծիքների մեջ, եթե նրանց լավ տնտղես՝ կպարզվի, որ մեղսակից ու մասնակից են նախկին գողապետական ռեժիմին։ Գալով, որ օղակը քիչ-քիչ սեղմվում է, որոշել են նախահարձակ լինել, որ երբ հերթը հասնի իրենց ձերբակալմանը ի լուր աշխարհի հայտարարեն՝ իբրև իրենք քաղբանտարկյալ են ու իրենց ազատազրկում են իրենց քաղաքական հայացքների համար։ Այս ակումբի վրա ծախսվում են ահռելի  փողեր, դրանք հայ ժողովրդից թալանված ու Քոչարյանի մոտ հայտնված փողերն են։ Բայց այդ փողերի շաբաշը երկար չի տևի, Քոչարյանը շուտով կհասկանա, որ այդ ակումբը ոչ մի արդյունք չի տալիս, որովհետև ժողովուրդը նրանց չի հավատում ու շան տեղ չի դնում։Ընդհակառակը՝ նրանց գործունեությունը ավելի է ուժեղացնում գործող իշխանությանը և նրանց չի համարում այլընտրանք։ Իսկ երբ կտրվեց փողը,այս ակումբը կվերանա։Փողի համար ամեն ինչ տվող, նույնիսկ կյանքն ու անունը չխնայող վարձկանները այլևս փող չեն ստանա, կբզկտեն իրար, ցիրուցան կլինեն ու կփնտրեն նոր տերերի։Նրանց վրա  լուրջ ուշադրություն դարձնել պետք չէ, ամեն ինչ ժամանակի ընթացքում կընկնի իր տեղը։

-Այսինքն կարծում եք, որ ակումբի ֆինանսավորումը Քոչարյանի կողմից է և նրան ծառայելու նպատակ ունի՞։

-Անպայման։Մազաչափ անգամ չկասկածեք դրան։ Քոչարյանը դեռ երկու-երեք ամիս  առաջ էր հայտարարում, որ աշնանը  ձևավորվելու է մի ֆորմատ, բևեռ, որն ընդդիմության դրոշակը կվերցնի իր ձեռքը։ Բայց դա խիստ հեռու է տրամաբանությունից։ Նրանք վարկաբեկված մարդիկ են, ժողովուրդը նրանց չի հավատում։

-Նույնիսկ եթե իշխանություններից  դժգոհությունը շատանա և իշխանությունների վարկանիշն  ընկնի՞։

-Եթե նույնիսկ իշխանությունների վարկանիշն ընկնի, նրանք այլընտրանք լինել չեն կարող։ Կարող է նոր ուժ գա, նոր մարդիկ լինեն, բայց տրամաբանությունից հեռու է , որ հները վերակենդանանան։

-Իրենք ասում են, թե Հայաստանում 37 թիվն է, բայց ամենամեծ դահլիճում համաժողով են անում, լուսաբանվում  նույնիսկ Հանրային հեռուսընկերության կողմից։ Իշխանությունները չափից դուրս հանդուրժող չե՞ն։

Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին, միշտ էլ այդպես է։ Նրանք փող են վերցրել, պետք է խոսեն, բարբաջեն, բայց տակը ոչինչ չկա։ Նրանք մերժված վարձկաններ են, հենց փողը կտրվեց՝ ցիրուցան կլինեն։

Իշխանություններն այո՛, չափից շատ հանդուրժող են և նրանց վարկանիշը հենց դրա պատճառով է ընկնում։Թավշյա բառը հեղափոխությանը չի սազում, պետք է երկաթյա, պողոպատյա մեթոդներ կիրառել։ Աղբը պետք է մաքրել, բամբակյա, թավշյա հեղափոխություն չի լինում։ Հեղափոխականները պետք է մաքրեն ավգյան ախոռները, կաբինետներից դուրս շպրտեն հին ու նեխած չինովնիկներին։ Հիմա մեր մարզը եթե նայեք՝ ոչինչ չի փոխվել, մարզպետը սերտաճել է հին համակարգին, ուտում, խմում, ման է գալիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում