Ընդդիմության ներկայացուցիչները չեն մտել Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի) նոր կազմի մեջ: Այս մասին հաղորդվում է հանրապետության ԿԸՀ կայքում:
Ինչպես հայտնի է, Ներկայացուցիչների պալատի ընտրություններն անցկացվել են կիրակի՝ նոյեմբերի 17-ին:
Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ ընտրողների մասնակցությունը հասել է 77.22%-ի։
Խորհրդարան ընտրված ամենահայտնի թեկնածուներից են «Լիբերալ ժողովրդավարական կուսակցության» նախագահ Օլեգ Գայդուկևիչը, «Միսս Բելառուս 2018» Մարիա Վասիլևիչը, «Բելայա Ռուս» հասարակական ասոցիացիայի ղեկավար Գենադի Դավիդկոն։
Ընտրված պատգամավորները ներկայացնում են Բելառուսի հայրենասիրական կուսակցությունը, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև «Բելայա Ռուս» հասարակական միավորումը։