Անհետացման սպառնալիքի տակ գտնվող սևագլուխ սարդ-կապիկն ու հյուսիսային սպիտակագլուխ գիբոնը միաժամանակ ձագեր են ունեցել Ուորվիկշիրի Twycross կենդանաբանական այգում, Մեծ Բրիտանիայում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ հյուսիսային սպիտակագլուխ գիբոնի առավել տարբերիչ նշանը նրա առջևի վերջույթների երկարությունն է, որոնք 1,4 անգամ երկար են հետևի վերջույթներից: Իսկ սևագլուխ սարդ-կապիկի առանձնահատկությունն այն է, որ նա IQ-ի իր մակարդակով բարձրագույն պրիմատն է համարվում:
Twycross կենդանաբանական այգին Եվրոպայում պրիմատների ամենախոշոր տեսակների տունն է համարվում: