Ուկրաինայում վերջին իրադարձությունները մեծացրել են թշնամության մակարդակը բնակչության որոշ էթնիկ խմբերի նկատմամբ: Նման նախազգուշացմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի` փոքրամասնության հարցերով հատուկ զեկուցող Ռիտա Իժակը, որը Ուկրաինա է այցելել ապրիլի 7-14-ը, գրում է ITAR-TASS-ը:
«Երկրում վերջին իրադարձությունները մեծացրել են թշնամությունը որոշ խմբերի նկատմամբ`ստեղծելով անորոշության և անվստահության մթնոլորտ, որը կարող է հանգեցնել ազգային, էթնիկ և լեզվական պառակտման և սպառնում է խաղաղ համակեցությանը, եթե այդ խնդիրը չլուծվի»,- հայտարարել է փորձագետը:
Իժակը նշել է, որ «որոշ վայրերում լարվածության մակարդակը հասել է վտանգավոր աստիճանի»: Նա վստահ է, որ նման իրադրության հիմքում «ընկած են լայն քաղաքական և տնտեսական պատճառներ` ներառյալ կոռուպցիան»:









































