Sunday, 12 05 2024
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Թյուր կարծիք կա ձևավորված, թե Արցախում Քոչարյանին հերոս են համարում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց առ այն, որ դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ հայտնի։

Բազմաթիվ փորձագետներ, իրավապաշտպաններ նշում են, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը շարունակում է ձգձգելու մարտավարությունը։ Թեև այս անգամ մերժվեց ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն պաշտպանական կողմին հաջողվեց բովանդակային քննարկումները հետաձգել մինչև նոյեմբերի 19-ը։ Ինչի՞ վրա է հույս դրել պաշտպանական կողմը, և ի՞նչ նպատակ է հետապնդում այս ձգձգելու ռազմավարությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Նորայր Նորիկյանը պատասխանեց․ «Բնականաբար, կիսում եմ փորձագիտական շրջանակների կողմից արտահայտած այն տեսակետը, որ Քոչարյանի պաշտպանական տակտիկան հանգում է հետևյալին՝ ժամանակ շահել մինչև որ ստանան ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից այն խորհրդատվական կարծիքները, որոնց վերաբերյալ Սահմանադրական դատարանը դիմումներ էր ներկայացրել այդ կարևորագույն մարմիններին։ Նրանք փորձում են այդ կարծիքները ստանալուց հետո բեկում մտցնել Մարտի 1-ի քրեական գործի մեջ՝ հասնելով ինչ-ինչ հաջողությունների։

Բայց ես ուզում եմ մի քանի բառով մեր հանրությանը տեղեկացնել, որ, ըստ էության, փորձ է արվում այդպիսի շղարշ ստեղծել, թե ՄԻԵԴ-ը կամ Վենետիկի հանձնաժողովը կարող են Քոչարյանի պաշտպանական թիմին համահունչ եզրակացություններ տրամադրել։

Բայց, այնուհանդերձ, եթե մենք խորամուխ ենք լինում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ, պետք է մի պարզ բան արձանագրենք՝ այնուամենայնիվ, այդ դիմումների հիման վրա որոշում կայացնողը Սահմանադրական դատարանն է, և այդ խորհրդատվական կարծիքները պարտադիր բնույթ չեն կրելու։

Ես ուզում եմ՝ մի բանի վրա էլ ուշադրություն դարձնենք նաև։ Երկրորդ մեղադրանքը, որ առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, ստվերվել է։ Նրան շատ ծանր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով, որը դասվում է ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։ Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկու հոդվածներն էլ դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։ Եվ բոլոր դեպքերում մեր սահմանադրաիրավական կարգավորումները և առաջադրված մեղադրանքների էությունը հնարավորություն են տալիս հանգելու այն հետևության, որ Ռոբերտ Քոչարյանը բացարձակ անձեռնմխելիություն չունի Հայաստանի Հանրապետությունում։

Իմ խորին պատկերացմամբ և համոզմամբ Ռոբերտ Քոչարյանը եղել է ղարաբաղյան կլանի պարագլուխը, և ժողովրդի աջակցությամբ իշխանության եկած նոր քաղաքական թիմը ճիշտ թիրախ ընտրեց, ուղիղ խփեց նշանակետին և գլխատեց ղարաբաղյան կլանը։ Ես սա ասում եմ իրավական տեսանկյունից։ Ես գտնում եմ, որ ինչ գնով էլ լինի սկսած գործը պետք է ավարտին հասցնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում