Բի ԲԻ Քինգը դիաբետի և երկար ճանապարհի պատճառով չի կարողացել պատշաճորեն ներկայանալ ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում նախատեսված համերգին, The Guardian-ը մեջբերում է կատարողի պաշտոնական ներողության խոսքից:
Հայտնում են, որ ապրիլի 4-ին Բի Բի Քինգը Սենթ Լուիս համերգի է գնացել 45 րոպե ուշացումով, անհասկանալի է խոսել, սիրաբանել է առաջին շարքում նստած կանանց հետ: Երբ նա վերջապես սկսել է երգել You Are My Sunshine ստեղծագործությունը, այն տևել է առնվազն 15 րոպե: Երաժիշտը նաև մոռացել է երաժշտությունն ու բառերը:
Իր պաշտոնական ներողության խոսքում 88-ամյա Բի Բի Քինգն ասել է, որ ինքը չի կարողացել ըստ արժանվույն ներկայանալ համերգին, որովհետև ելույթից առաջ 24 ժամ ճանապարհին է եղել և չի ընդունել ինսուլինի նշանակված չափաբաժինը:










































