Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:






































