Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ պաշտպանի բողոքը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ: