Բրիստոլում (Մեծ Բրիտանիա) դեռահասների համար նախատեսված Broad Plains Boys ակումբի սեփականատերերը կոտրել են դուռը, որի վրա բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին նկարել էր սմարթֆոններով տարված զույգին, հայտնում է BBC-ն:
Գրաֆիտիի տեղափոխման ցանկության մասին տեղեկությունը կայքում հայտնվել էր երկուշաբթի, իսկ երեկ ակումբի տերերը որոշել են ապամոնտաժել դուռը և այն տանել ակումբ, որպեսզի գրաֆիտին տեսնել ցանկացողները դրա համար խորհրդանշական գումար վճարեն:















































