«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 15-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ քառօրյայի աշխատանքին, նշեց, որ խորհրդարանական ընդդիմության հետ կան առողջ համագործակցության օրինակներ և դա հետևողականորեն շարունակվելու է.«Բայց երբեմն չգիտես ինչու տեղի են ունենում սրացումներ։ Դա պայմանավորված է արժեհամակարգային բախումներով։ Երբ ասում ենք տնտեսական, մշակութային հեղափոխություն՝ դա իր մեջ ներառում է նաև արժեհամակարգային հեղափոխություն»։
Նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչների ակտիվացումը պատգամավորը բնականոն պորցես է համարում, բայցև նշում է՝ կցանկանար, որ նրանց գործունեությունը ոչ թե ընդդեմ իշխանութունների, այլ հանուն Հայաստանի Հանրապետության լիներ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում