Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Մադրիդի «Ռեալ»-ի հետ գավաթային եզրափակչից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ինձ չեն անհանգստացնում տարատեսակ ասեկոսեները: Կարծում եմ՝ դրանք տրամաբանական են: Անկախ «Ռեալ»-ի հետ խաղի արդյունքից, այս մրցաշրջանում մեր խաղին դրական գնահատական չեմ տա:
Պետք է շարունակել կատարելագործել որակներն ու առաջ շարժվել»,- հայտարարել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ներում շարունակում տեղեկություններ շրջանառվել, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Մարտինոն պաշտոնանկ է արվելու:








































