Դերասան Արմեն Ջիգարխանյանը կանխարգելիչ փորձաքննություն է անցնում հիվանդանոցում և շուտով կլինի տանը՝ РИА Новости-ին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին, որ Ջիգարխանյանը գտնվում է վերակենդանացման բաժնում, ծանր վիճակում, ենթադրաբար, նրա քրոնիկ հիվանդությունները վատթարացել են:
«Արմեն Բորիսովիչը չի գտնվում վերակենդանացման բաժնում. Նա երկու-երեք ամիսը մեկ անցնում է հետազոտություն: Երկու-երեք օրվա ընթացքում նա կլինի տանը»,- ասել է Սողոմոնյանը: