Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Եթե մեր կառավարությունը չի վճարում գիտությանը, երաժշտություն չպիտի պատվիրի, ոչ էլ գիտություն պիտի պատվիրի: Գիտությանը հատկացված միջոցները գոյապահպանության համար են»,- նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա նշեց, որ դպրոցների հիմնանորոգման հարցում պետք է առաջնորդվել ոչ թե նրանով, թե որ ֆրակցիայի պատգամավորն է առաջարկել, այլ թե որ դպրոցն ավելի կարիք ունի հիմնանորոգման. «Կոչ եմ անում իմ գործընկերներին արդար քննել»:
Մանրամասները՝ տեսանյութում: