Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Պահանջում ենք սոցիալական փաթեթն ավելացնել 825 մլն դրամով. չգիտեմ՝ որտեղից կկտրի պարոն Ջանջուղազյանը, բայց սոցփաթեթով պետք է ապահովենք մեր ուսուցիչներին»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հիմնադրամներ դարձած դպրոցների ուսուցիչները անարդարացիորեն զրկվել են սոցփաթեթներից:
Հովհաննիսյանը կարևորեց նաև գիտության մեջ կատարվող ներդրումները:
Մանրամասները՝ տեսանյութում: