Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հարակից զեկուցող Արտակ Մանուկյանից հետաքրքրվեց բյուջեից կրթությանը տրամադրվող գումարների բավարարության մասին:
«Գիտական ծախսերի արդյունքում քանի՞ հատ նոր գյուտ ենք մենք ստեղծում, դրանցից քանի՞սն է, որ արդյունաբերության մեջ կիրառվում է: Այս հարցի պատասխանը մինչև մենք չստանանք, դա կլինի երկկողմանի քննադատության մոտեցում»,- ի պատասխան ասաց Արտակ Մանուկյանը:
Պատգամավորը հակադարձեց՝ էդ տրամաբանությամբ կարող ենք փակել գիտությունը, մեկ է՝ արդյունք չի լինում. «Բայց ես այդպես չեմ կարծում: Պետությունը պետք է պատվեր իջեցնի գիտության մեջ, և այդ պատվերը կատարվի»:
Մանրամասները՝ տեսանյութում: