Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Խորհրդակցություն՝ Դերենիկ Դումանյանի մոտ. քննարկվել են տեսչության խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրեցին կատարված աշխատանքները։ Արձանագրվել է, որ ՀՀ ԱՆ ԱՊՏ Երևանի քաղաքային և մարզային կենտրոններն աշխատանքներ են իրականացնում ինչպես ՀՀ կառավարության կողմից իրենց վերապահված գործառույթների շրջանակներում, այնպես էլ Դերենիկ Դումանյանի հրամանների համաձայն բուժհիմնարկներում մոնիտորինգ են իրականացնում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության որակի, կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղորայքի բաշխման, իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման նկատմամբ։ ԱՊՏ ղեկավարները ներկայացրեցին այդ ուսումնասիրությունների նախնական արդյունքները։ Որոշվել է վերջնական ամփոփումից հետո կազմակերպել քննարկում շահագրգիռ կազմակերպությունների հետ։

Այնուհետև քննարկվել է մարզային կենտրոնների կադրերով ապահովվածությանը, շենքային պայմաններին, հագեցվածությանը, ֆինանսավորմանը և առկա այլ խնդիրներին վերաբերող հարցեր։

Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ է տվել ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության տարածքային մարմինների տեղակայման հարցերը հստակեցնելու, թափուր հաստիքները համալրելու, ինչպես նաև փոխադրամիջոցների և տեխնիկական ապահովվածության խնդիրները լուծելու ուղղությամբ` այդ նպատակով հստակեցնելով բոլոր կենտրոնների կարիքները։ Նաև հանձնարարել է վերանայել ՀՀ ԱՆ աշխատակազմի Պետական առողջապահական տեսչության մարզային կառույցներին անհրաժեշտ հաստիքների ցանկը` ելնելով անցած ժամանակաընթացքի աշխատանքի փորձից, ինչպես նաև հստակեցնել ֆինանսավորման մեխանիզմները։

«Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ դրանց արդյունքում ապահովվեն մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական և աշխատանքային իրավունքների պահպանման հարցերը»,- հորդորել է Դերենիկ Դումանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում