Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն ԱՄՆ Սենատում

ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատորն այս քայլին դիմել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի խումբ սենատորների հանդիպմանը մասնակցելուց հետո: Գրահամը կարծում է, որ պետք է «զերծ մնալ պատմությունը վերաշարադրելուց»: Նա օգտվել է Սենատում ցանկացած նախագծի ընդունման նկատմամբ «վետոյի» իր իրավունքից: «Ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այս խնդիրը»,- հայտարարել է Գրահամը Սենատի նիստի ընթացքում:

Մինչ այդ, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) կոչ էր արել «ընդհանուր համաձայնությամբ» անհապաղ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սենատորն այս կոչով հանդես էր եկել Էրդողանի և Թրամփի համատեղ ասուլիսից մեկ ժամ անց: Ասուլիսի ընթացքում Էրդողանը քննադատել էր Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը՝ նշելով, թե այդ քվեարկությունը «ցավ է պատճառել Թուրքիայի ժողովրդին»:

Սենատոր Մենենդեսը պարզ ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահին առ այն, որ թեպետ նրան ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփը, նա չի կարող շարունակել լռեցնելու իր քաղաքականությունը, որն ազդում է նաև ԱՄՆ արտաքին հարաբերությունների վրա:

«Ես խնդրում եմ, որ բանաձևը համաձայնեցվի, նախաբանը նույնպես և դրվի սեղանին առանց որևէ դեբատի»,-ասել էր Մենենդեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում