Կիևի իշխանություններն ունեն ուժի կիրառման իրավունք՝ Ուկրաինայի արևելքում բողոքի ակցիաները ճնշելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Օրենքի տեսանկյունից Ուկրաինան ունի ուժի կիրառման մենաշնորհ: Ուկրաինան ակնհայտ ունի ուժի կիրառման իրավունք զինված անհայտ անձանց դեմ, ովքեր զավթում են օդանավակայանները»,- ընդգծել է դիվանագետը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր Ուկրաինայի արևելքում բողոքի ակցիաները ճնշելու համար Կիևի կողմից ուժի կիրառման անթույլատրելիության մասին:








































