«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԱԺ ոչ իշխանական ուժերը կամ «հրաշալի քառյակ»-ն այսօր՝ ժամը 12.00-ին, խորհրդարանում կհանդիպի։ 4 ուժերը որոշել են հստակեցնել անելիքները։ Բանն այն է, որ նրանք տարբեր տեսակետներ են հայտնել իրենց հետագա գործողությունների մասով և անհասկանալի է՝ արդյոք 4 ուժերն ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու են, թե ոչ։
Առայժմ հստակ է միայն ՀԱԿ-ի դիրքորոշումը՝ իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ։ Իսկ Աժ ՀՅԴ խմբակցությունը դեռևս լռում ու սպասում է ՀՀԿ-ին ներկայացրած իր 7 կետանոց պահանջի պատասխանին»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։








































