Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ի՞նչն է սպառնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը․ լուրջ ահազանգ

Շատերը կարծում են, որ երկրի քաղաքական կյանքի կայունությանն ու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սպառնում է հին քրեաօլիգարխիկ համակարգը, որն արտաքին հովանավորների աջակցությամբ «հիբրիդային պատերազմ» է վարում նոր Հայաստանի դեմ։ Այս թեզը, սակայն, իրականության հետ աղերս ունի միայն տեսականորեն, որովհետև հին համակարգն ամբողջացնող ուժերն ու գործիչներն այնքան լուսանցքային են՝ հանրային ընկալման ու արժեքային համակարգի տեսանկյունից, որ իրենց գոյությամբ միայն ամրապնդում են գործող իշխանության «կենսունակությունը», եթե նույնիսկ Փաշինյանի թիմը կրեատիվ մոտեցումներով և արդյունավետ քաղաքականությամբ աչքի չի ընկնում։

Ավելին, քանի դեռ ռևանշիստական տրամադրությունները դոմինանտ են, անկարելի է պատկերացնել նոր որակի ընդիմության կամ դեմոկրատական այլընտրանքի ձևավորումը, ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները նույնիսկ ամրապնդում են Փաշինյանի թիմի դիրքերը՝ նրան թողնելով առանց իրական ընդդիմության։

Խորապես համոզված եմ, որ Փաշինյանի իշխանության հիմնական մարտահրավերը պետք է փնտրել հենց իշխանության ներսում, այլ խոսքով՝ գործող իշխանությանը սպառնում է համակարգի ու ինստիտուցինալ գործիքների բացկայությունը։

Ազգային ժողովի նկատմամբ հանրության վստահության մակարդակը բավական ցածր է և զիջում է վարչապետի, նախագահի և կառավարության ինստիտուտի հանդեպ վստահության ցուցանիշներին։ Սա չնայած նրան, որ Սահմանադրությունը փոխվեց, ու Հայաստանի կառավարման համակարգը կիսանախագահականից խորհրդարանական դարձավ։ Նման եզրահանգման է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորման» դրամաշնորհային ծրագրով հանրության շրջանում մեդիագրագիտության թեմայով հարցումներ անցկացրած հետազոտությունների առաջատար խումբը։ Վստահության մակարդակով խորհրդարանին զիջում է դատական համակարգը, դրան հաջորդում է կուսակցությունների ինստիտուտը։

Խորհրդարանական հանրապետությունում իշխանության կենտրոնը հենց ԱԺ-ն է, ու եթե նրա վստահության մակարդակը բավականին ցածր է, ապա կարող ենք փաստել, որ երկրում առկա է լատենտ քաղաքական ճգնաժամ, ինչը անպայմանորեն դրսևորվելու է՝ ունենալով նեգատիվ առարկայական հետևանքներ։

Ամենատեսանելի հետևանքն այն կարող է լինել, որ խախտվի իշխանության թևերի միջև գոյություն ունեցող բալանսը, ինչն անխուսափելիորեն բերելու է ավտորիտար կառավարման հաստատմանը։ Նման միտումներ արդեն իսկ գոյություն ունեն, ու մեկ ու կես տարում քիչ չեն դեպքերը, երբ կառավարությունն ակնհայտորեն անտեսել է խորհրդարանին։ Ամենաթարմ օրինակը՝ նախարարների աշխատավարձերի ծածուկ բարձրացումն է, որն արվել է խորհրդարանին անտեսելով։

Մյուս կողմից՝ ԱԺ-ն Հայաստանում առաջնային մանդատ ունեցող միակ ինստիտուտն է, որի քաղաքական արժեզրկումը բերելու է իշխանության ապալեգիտիմացման, ինչը երկրում կարող  է քաղաքական պերմանենտ անկայունության օջախ դառանալ։ Ավելորդ չէ նշել, որ ժողովրդավարության անշրջելիության մասին անհնար է խոսել այն երկրներում, որտեղ քաղաքական գործընթացները խորհրդարանից տեղափոխովում են հրապարակներ, փողոցներ։ Ցավով պետք է արձանագրել, որ գործող խորհրդարանը՝ իր քաղաքական ու մասնագիտական բաղադրիչներով, չի կարող քաղաքական կյանքի հիմնական թատերաբեմ դառնալ։

Եվ վերջապես՝ անցկացված հարցումը վկայում է, որ ինստիուտների շարքում ամենացածր հեղինակություն ունեն կուսակցությունները, ինչը նշանակում է, որ քաղաքական համակարգի փոշիացման ու հասարակության լյումպենացման գործընթացները շարունակվում են՝ ճանապարհ բացելով ֆորս-մաժորային դրսևորումների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում