Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Փորթմանը և նրա ամուսինը՝ ֆրանսիացի հայտնի պարող և պարուսույց Բենջամին Միլպյեն իրենց համար երկրորդ մեղրամիսն են կազմակերպել, գրում է viva.ua-ն:
Օրերս սիրահարված ամուսնակամ զույգին նկատել են Վենետիկում զբոսնելիս: Նատալին և Բենջամինը երջանիկ տեսք են ունեցել:
Նշենք, որ վերջին ժամանակներում Նատալիին ամուսնու հետ հազվադեպ կարելի է տեսնել, քանի որ նա զբաղված է իր առաջին ռեժիսորական ֆիլմի նկարահանումներով: Դերասանուհին շատ ժամանակ է Իսրայելում անցկացնում, որտեղ էլ ներկա պահին ընթանում են նկարահանման աշխատանքները:










































