Ռուսաստանի դեմ նոր հնարավոր պատժամիջոցներ սահմանելու որոշում չի ընդունվի մինչ Ժնևում քառակողմ հանդիպմանը` Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով պետդեպի մամլո ծառայության պետ Ջեն Փսաքիին:
Նրա խոսքերով` Ժնևի բանակցությունները` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ կդառնան «հաջորդ քայլը»` Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման նպատակահարմարության ուսումնասիրման գործընթացում:
Փսաքին ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոորդինացնում է արտասահմանյան դաշնակիցների և գործընկերների հետ հնարավոր գործողությունները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների ԱԳ նախարարների հետ:











































